Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, այս նիստին մասնակցություն կունենամ, ինչպես ասել եմ՝ կզբաղվենք ԵԱՏՄ-ում առկա խնդիրներով»

Հունիս 18,2026 13:22 Share

«ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, այս նիստին մասնակցություն կունենամ, ինչպես ասել եմ՝ կզբաղվենք ԵԱՏՄ-ում առկա խնդիրներով։ Բայց այսօր էլ ենք զբաղվում»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ մեկնելու ժամկետները հայտնի չեն։

Պատասխանելով ՔՊ-ի կողմից նախաձեռնված ընտրական իրավունքի սահմանափակումների մասին հարցին էլ՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ավելի վաղ էին ցանկանում փոփոխություններն անել, բայց ինքը կտրականապես դեմ է եղել, որ դրանք արվեն ընտրություններից առաջ։ Ուստի հիմա արտառոց բան չի տեսնում։ Ավելին, հայտարարեց՝ մարդկանց տված մեր խոստումն ենք կատարում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930