«Անորակ ապրանք արտահանել ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է»»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը կզբաղվի ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացնում էր նախագիծ, ըստ որի՝ դեպի ՌԴ արտահանման սահմանափակումներով պայմանավորված, առաջարկվում է ջերմոցային որոշ տնտեսությունների սեփականատերերի համար վարկային պարտավորությունները հետաձգել վեց ամսով։ Վարկի սուբսիդավորման իր մասնաբաժինն այդ ընթացքում կառավարությունը կվճարի։ Նախագիծը հաստատվեց։
Նիկոլ Փաշինյանը տնտեսվարողներին կոչ է անում հարմարվել նոր շուկաներին, նախաձեռնողականություն ցուցաբերել, որպեսզի հնարավոր լինի արագ ադապտացիա։
Ի դեպ, Գևորգ Պապոյանը տեղեկացրեց, որ հունիսի 1-ից մինչև հունիսի 17-ը 411 տոննա ջերմատնային բանջարեղեն, ելակ ու շուրջ 1,8 միլիոն հատ ծաղիկ է արտահանվել՝ Վրաստան, Ուզբեկստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրան, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա, Նիդեռլանդներ, Հոլանդիա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































