Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ և գործկոմի անդամ Արմեն Նիկողոսյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։
Նա հայտարարել է, որ հրաժարվում է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից, որ զբաղվի 2029 թվականի Աշխարհի Մ-20 տարեկանների եզրափակիչ առաջնության կազմակերպչական աշխատանքներով։
«Մեծ հաշվով՝ չէի էլ երազում, որ պաշտոնավարմանս ընթացքում անմիջական մասնակցություն կունենամ ոչ վաղ անցյալում անհասանելի թվացող նման միջոցառումներին: Բայց հիմա սա իրողություն է, պետք է գնալ նոր նպատակների հետևից, և ես մասնակցելու եմ հենց այս մրցաշարի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին»։
Կարդացեք նաև
Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։


















































