ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ հարցին, որ եթե ՔՊ-ն այս ընտրությունների արդյունքում սահմանադրական մեծամասնություն չի ստանում, սա նշանակո՞ւմ է, որ իրենց օրակարգային հարցերի ընդունումն առկախվում է, օրինակ, նոր Սահմանադրության ընդունումը։
«Ոչ մի բան չի առկախվելու, ինչպես վարչապետն էլ ասաց, այո, որոշակի դժվարություններ ստեղծվել են այս իմաստով, բայց մենք շարունակելու ենք մեր օրակարգերով առաջ շարժվել։ Եվ միանշանակ մենք կգտնենք լուծումներ, այն փոփոխություններն իրականացնելու առումով, որոնք ենթադրում են նոր Սահմանադրության ընդունում։ Մենք չենք շեղվելու մեր օրակարգից եւ դրա համար գտնելու ենք իրավական լուծումներ, ես վստահ եմ, որ դրա համար կան եւ իրավական, եւ քաղաքական լուծումներ, որոնք ավելի տեսանելի կլինեն, երբ նոր խորհրդարանը կձեւավորվի»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ՔՊ-ական Ալխաս Ղազարյանն էլ, անդրադառնալով ռուսական կողմի հայտարարություններին, որ իրենք չեն ընդունում այս ընտրությունների արդյունքները, ասաց․ «Հայաստանի ընդդիմադիր դաշտն էլ ասում է, որ դիմելու են Սահմանադրական դատարան, բայց ես կարծում եմ, որ այս պրոցեսներն անցնելուց հետո այնուամենայնիվ կհաշտվեն այն մտքի հետ, որ ընդհանուր առմամբ՝ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ եւ լեգիտիմ։ Ունենք բարձրագույն մարմին, որը որոշում կկայացնի։ Եվ հարեւան երկրներն էլ՝ ուզեն թե չուզեն, հաշվի կնստեն այդ որոշման հետ»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































