Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի ժամանակ արտերկրից ժամանած մեր հայրենակիցներին իշխանությունները դիմավորել էին գրկաբաց, իսկ ահա ընտրական իրավունքի իրացման դեպքում՝ դարձել են իշխանությունների թշնամին. Մեսրոպ Առաքելյան

Հունիս 19,2026 12:21 Share

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի տելեգրամյան գրառումը

Արցախյան պատերազմի ժամանակ արտերկրից ժամանած մեր հազարավոր հայրենակիցներին, ովքեր իրենց մասնակցությունն ունեցան պատերազմին, իշխանությունները դիմավորել էին գրկաբաց։

Նրանցից ոմանք առաջին անգամ էին Հայաստանում, ոմանք էլ տարիներով չէին եղել հայրենիքում։

Իսկ ահա ընտրական իրավունքի իրացման դեպքում արտերկրի մեր հայրենակիցները դարձել են իշխանությունների թշնամին։

Չի կարելի Սփյուռքի մեր հայրենակիցներին հիշել միայն ճգնաժամի օրերին, իսկ երբ նրանք ցանկանում են մասնակցել երկրի կառավարման հարցերին՝ իրացնելով իրենց սահմանադրական իրավունքները, նրանց նկատմամբ թշնամանք գեներացնել։

Արտերկրում բնակվող մեր հայրենակիցները պարզապես ռեսուրս չեն․ նրանք հայ ժողովրդի անբաժանելի մասն են, և Հայաստանի ապագային առնչվող հարցերը հավասարապես վերաբերում են նաև նրանց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930