Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Նիդերլանդներ հայկական վարդերի արտահանման հնարավորությունները

Հունիս 19,2026 13:40 Share

Հայկական վարդերի առևտուրը Royal Flora Holland-ի միջոցով

Այսօր ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը հանդիպել է Royal Flora Holland ընկերության ներկայացուցիչների, հայ վարդաբույծների, հոլանդական սելեկցիոն ընկերությունների (De Ruiter, Schreurs, Dümmen Orange) ներմուծող և լոգիստիկ ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայկական վարդերի արտահանման հնարավորությունները դեպի Նիդերլանդներ։

Հանդիպման հատուկ հյուրն էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

«Հայաստանն ունի բնական ներուժ վարդաբուծության ոլորտում։ Այս հանդիպումը ցույց տվեց, որ կան իրական հնարավորություններ այդ ներուժը միջազգային շուկաներում ներկայացնելու համար», – նշել է դեսպանը։

Հանդիպման հիմնական եզրահանգումները.
🌿 Լիցենզիա և սորտեր
Royal Flora Holland-ի միջոցով վաճառք իրականացնել ցանկացող հայ վարդաբույծները պետք է մշակեն միայն պաշտպանված սորտեր և վճարեն ռոյալթի հոլանդական սելեկցիոն ընկերություններին՝ մշակման լիցենզիա ստանալու համար.

🔁 Royal Flora Holland-ի հետ համագործակցության 2 եղանակ կա՝
1) Աճուրդին մասնակցություն
2) Ուղղակի վաճառք Royal Flora Holland-ի առցանց հարթակի միջոցով։
Վարդաբույծները կարող են դառնալ անդամներ կամ պարզապես մատակարարներ (Մանրամասն տեղեկատվությունը՝ Royalfloraholland.com)

✈️ Լոգիստիկա
Աճուրդի դեպքում ծաղիկները ֆիզիկապես ուղարկվում են Նիդերլանդներ, իսկ օդային փոխադրումն ավելի նախընտրելի է վարդերի թարմությունն ու բարձր գինն ապահովելու համար։ Կան հոլանդական ներմուծող ընկերություններ, ինչպիսիք են Red Sky-ն և Easy Flora-ն, որոնք մասնագիտացած են լոգիստիկայի և ներմուծման ընթացակարգերի աջակցության գործում։

💰 Սուբսիդիա և հեռանկար
Հայաստանի կառավարությունն այժմ սուբսիդավորում է վարդերի արտահանումը՝ 37 դրամ մեկ վարդի դիմաց, և պատրաստ է քննարկել տարբեր սցենարներ։

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930