«Ամենայն հարգանքով ենք վերաբերվում պարոն Կարապետյանի հնչեցրած կոչին։ Դրան ծանոթացել ենք լրատվամիջոցներից և պարոն Ծառուկյանի հետ այն քննարկելու առիթ չենք ունեցել»,- Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ ընդդիմադիր ուժերի միավորման կոչի մասին հարցին։
Լրագրողները Իվետա Տոնոյանից հետաքրքրվեցին նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող «Multi Wellness» ընկերության հետ Երևանի քաղաքապետարանի պայմանագիրը խզելու մասին։ Իվետա Տոնոյանն ասաց, որ այն հավատարմագրային կառավարման հանձնված բիզնեսներից է, և, այո՛, պայմանագիրը միակողմանի լուծարելու վերաբերյալ նամակ են ստացել։ Տեղեկացրեց, որ տարածքը մինչև 2026 թվականը վարձակալության է տրված ընկերությանը, բայց պայմանագիրը լուծարելու որևէ հիմնավորում նամակում չի ներկայացվել։ Հայտարարեց՝ Երևանի քաղաքապետարանի որոշումը վիճարկելու են դատարանում. «Մեկ գիշերում նման որոշում է կայացվել, ակնհայտ է, որ սա քաղաքական ենթատեքստ ունի»։
Իվետա Տոնոյանը նաև տեղեկացրեց, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տասնյակ ընկերություններում հարկային ստուգումներ են, և որոշակի գործողություններ են տեղի ունենում։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































