Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուղղակի լուռ մնացի՝ մտածելով, որ ինստիտուտի հեղինակությունն ամենակարևորն է։ Ենթադրում եմ՝ մոտ ժամանակներում կխոսեմ, որ բոլորին պարզ լինի»․ Էդիտա Գզոյան

Հունիս 22,2026 23:15 Share

«Ուղղակի լուռ մնացի՝ մտածելով, որ ինստիտուտի հեղինակությունն ամենակարևորն է, երբ դեռ պարզ չէր՝ ինչն է խնդիրը։ Դրանից հետո եկանք նախընտրական շրջան, և չէի ուզում, որ քաղաքական շահարկումների առիթ դառնար հարցը»,- Aravot.am-ի փաստմանը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի տնօրենի պաշտոնում Ձեր հրաժարականի դիմումից հետո պարզաբանում չներկայացրիք, մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն է հրահանգել ազատման դիմում գրել, Ժնևի համալսարանի դասախոս, լրագրող Վիգեն Չըթըրյանի խմբագրմամբ «The 44-Day War: Armenia, Azerbaijan, and the Struggle for Nagorno-Karabakh» գրքի վերաբերյալ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում կազմակերպված քննարկումից հետո այսպես պատասխանեց Հայաստանի Ամերիկյան համալսարանի հրավիրյալ դասախոս Էդիտա Գզոյանը։

Նշենք, որ, անդրադառնալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանին իր հրահանգով աշխատանքից ազատելու որոշմանը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ամենայն հարգանքով, բայց ես էլի արձանագրում եմ, որ սա պետություն է, չի կարող ամեն առանձին ՊՈԱԿ կամ հիմնադրամ վարել իր առանձին վերցրած արտաքին քաղաքականությունը։ Երբ ԱՄՆ փոխնախագահն այցելում է Հայաստանի Հանրապետություն, եկեք արձանագրենք, որ դա պատմական այց է, և առաջին անգամ ԱՄՆ փոխնախագահը այցելում է ՀՀ։

Ինչի՞ շնորհիվ է այցելում ՀՀ, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղության շնորհիվ։ Գիրքը, որը նվիրել է, կոչվել է՝ Արցախյան հիմնահարց։ Դա կոնֆլիկտի մասին է, այսինքն՝ խաղաղության համատեքստում եկած փոխնախագահին մենք ասում ենք՝ գիտե՞ք ինչ, հա, ասեցինք, խոսեցինք, բայց այնուամենայնիվ կոնֆլիկտը տեղո՞ւմ է»։

Էդիտա Գզոյանն ասաց, որ ենթադրում է՝ մոտակա ժամանակներում կխոսի, որպեսզի բոլորի համար էլ պարզ լինի։ Բայց այսօր հրաժարվեց խոսել այդ թեմայով։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930