ՌԴ Նոր Նախիջեւանի թեմի 4 քահանաների կանչել են վարժական հավաքների, նրանց ելքը Հայաստանից արգելվել է: Aravot.am-ը որոշ մանրամասներ պարզեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանից:
«Մեր տեղեկությունների համաձայն՝ 2 հոգեւորականի՝ տեր Արսենին եւ տեր Երեմիային, տանում են վարժական հավաքների: Եվս 2 հոգեւորական դուրս գալու արգելք ունեն, նրանց նույնպես կանչում են վարժական հավաքների: Տեր Դանիելն այս պահին զինկոմիսարիատում է, սպասում է որոշմանը, իսկ տեր Առաքելին էլ կրկնակի ռազմաբժշկական փորձաքննության են ուղարկել, որպեսզի տեսնեն՝ ենթակա է, թե ոչ, մասնակցելու վարժական հավաքների»,- փոխանցեց տեր Եսային:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի հոգեւոր առաջնորդը Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն է՝ Վեհափառ Հայրապետի եղբայրը, ով ՀՀ իշխանությունների կողմից ամենաթիրախավորված հոգեւորականներից է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































