Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները մասնակցել են Բիշքեկում կայացած ԱՊՀ անդամ պետությունների մայրաքաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցությանը

Հունիս 23,2026 18:15 Share

Հունիսի 18-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների մայրաքաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցությունը՝ միտված անչափահասների իրավունքների պաշտպանության և նրանց անվտանգության ապահովման հարցերին։

Խորհրդակցությանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հայկ Հարությունյանը և նույն վարչության անձի հետախուզման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Աղվան Գրիգորյանը։

Մասնակցել են նաև ներքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից։

Խորհրդակցությունը վարել է Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Բիշքեկ քաղաքի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ազամատ Տոկտոնալիևը։

Քննարկումների ընթացքում մասնակից պետությունները ներկայացրել են անչափահասների իրավունքների պաշտպանության, նրանց անվտանգության ապահովման, ինչպես նաև այդ ուղղությամբ իրավապահ մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային փորձի փոխանակմանը, արդյունավետ գործելակերպերի ուսումնասիրմանը և անչափահասների պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքի զարգացմանը։

Ելույթով հանդես է եկել նաև ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը։ Նա կարևորել է անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության դերը՝ ընդգծելով փորձի փոխանակման, օպերատիվ տեղեկատվության հասանելիության և գործընկերային կապերի ամրապնդման նշանակությունը։

Խորհրդակցության շրջանակում ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչներն այցելել են Բիշքեկ քաղաքի ներքին գործերի մարմինների մի շարք ստորաբաժանումներ՝ փորձի ուսումնասիրման նպատակով։
Խորհրդակցության ավարտին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի կողմից պարգևատրվել է շքանշանով։

 

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930