«Ես մեր գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ նրանք իմ բացակայությամբ ընդունել են: Պետք է հասկանանք՝ ինչ է դա նշանակում: Այսինքն, մենք պետք է հասկանանք Եվրասիական տնտեսական միության ցանկացած երկիր ցանկացած երկրի դեմ կարո՞ղ է նման որոշումներ կայացնի: Իմ գնահատմամաբ, եթե այս հարցի պատասխանը այո է ուրեմն ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին», – կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնելով, որ ԵԱՏՄ-ը հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և ֆինանսների ազատ տեղաշարժ, Փաշինյանը շարունակեց. «Եթե դա չկա, նշանակում է՝ Եվրասիական տնտեսական միություն չկա, և Եվրասիական տնտեսական միությունը հարցին պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա: Մենք ասում ենք, որ ինքը կա, և մենք՝ այդ թվում որպես մասնակից պետություն, համարում ենք, որ ինչ-որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել, և տպավորություն է ստեղծվել, որ չկա Եվրասիական տնտեսական միությունը: Բայց եթե Եվրասիական տնտեսական միությունը կասի՝ «գիտե՞ք ինչ, ես չկամ այլևս», որ իրենք չկան, մենք ի՞նչ կարանք անենք: Մենք կանք, և մենք Եվրասիական տնտեսական միության մեջ ենք և աշխատում ենք մենք Եվրասիական տնտեսական միությունում: Հիմա Եվրասիական տնտեսական միությունը պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա: Եթե հանկարծ կասի չկա, այսինքն՝ դե յուրե ուղիղ կամ բանով, նամյոկով կասի, որ չկա, դե մենք ի՞նչ անենք, չկա՝ չկա: Եթե կա, կա, եթե չկա, չկա»:
«Շատ հստակ պետք է լինի պատասխան՝ կա՞, թե՞ չկա: Եթե կա, մենք կդիրքավորվեք, եթե չկա, էլ դիրքավորվելու կարիք էլ առանձնապես չի առաջանալու», – ասաց վարչապետը:
Կարդացեք նաև
Կառավարության նիստն ամբողջությամբ


















































