Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով

Հունիս 25,2026 17:21 Share

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ավագանու ընդդիմադիր անդամ Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՔԿ-ից։
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ծեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում իրավիճակը լարվեց, ծեծկռտուք սկսվեց «Մայր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միջև։

Ծեծկռտուքը, որին միացել են նաև կանայք, շարունակվել է անգամ միջանցքում։ Ավագանու ընդդիմադիր անդամ Սարգիս Տեր-Եսայանը ծեծի է ենթարկվել, նրա ինքնազգացողությունը վատացել էր, երեկ տեղափոխվել է հիվանդանոց։ Միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930