«Հենակետ» հասարակական կազմակերպության փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայկազի ու մեր մյուս նահատակված տղաների նկարները ջնջելը պատահականություն չէ, այդ ամենը բացարձակապես տեղավորվում է այսօրվա իշխանական նույն կործանարար գաղափարախոսության մեջ, որի նույն շղթայի օղակներն են՝ «այդ տղաները զոհվել են հանուն ոչնչի», «Ղարաբաղը երբ է մերը եղել», «եկեղեցին ու խաչքարը սուտ են» ու նմանատիպ այլ հակազգային ու անասնական խոսույթները…
Այս ամենը պերմանենտ կերպով ներարկվում ու կոդավորվում է մարդկանց գլխում։ Ցավալին այն է, որ շատերն արդեն անգիտակցաբար, իսկ շատերն էլ՝ զուտ ռեֆլեքսորեն, կրկնում ու պաշտպանում են այս կեղծ օրակարգերը, որոնք իշխանությունների կողմից շարունակաբար նետվում են տեղեկատվական դաշտ։ Կարճ ասած՝ նպատակաուղղված ձևով տանում են ազգային հիշողության կանխամտածված ոչնչացման:
Ու այստեղ տեղին է հիշել մեծն դասականի խոսքերը՝ «մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ….»
Կարդացեք նաև
Այս խոսքերն ունեն խորը փիլիսոփայական, հոգեբանական, բայց այսօր արդեն՝ առավելապես քաղաքական իմաստ։ Մարդը կենդանուց տարբերվում է անցյալը վերլուծելու, սեփական արարքների ու պատմության համար ապրումներ ունենալու և հենց այդ հավաքական հիշողության շնորհիվ ապագա կառուցելու ունակությամբ։
Այսօր քաղաքական մակարդակով փորձ է արվում մեզ զրկել հենց այդ հիշողությունից, որովհետև առանց հիշողության հանրությանը ղեկավարելն ավելի հեշտ է։ Տղաների պատկերները ջնջողները ցանկանում են մեզ վերածել այդ ամնեզիայի դաշտում արածող զանգվածի, որի աչքի առաջ երեկ հայրենիք ու սերունդ են մորթել, իսկ ինքն այսօր շարունակում է հանդարտ «արածել»։
Հիշողության կորուստը պետության և ինքնության կորուստն է…


















































