Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ

Հունիս 26,2026 16:35 Share

ՎՏԲ-Հայաստան Բանկն արձանագրում է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող հաճախորդների համար նախատեսված «Արագ» վարկային պրոդուկտի նկատմամբ պահանջարկի աճ։ 2026թ․-ի առաջին կիսամյակի արդյունքներով տվյալ պրոդուկտի շրջանակում տրամադրված վարկերի ծավալն աճել է 27%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Վարկային միջոցները կարող են ուղղվել հիմնական և շրջանառու միջոցների համալրմանը, ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, ինչպես նաև գործող ագրովարկերի մարմանը՝ վերաֆինանսավորվող վարկի գումարի մինչև 30%-ի չափով լրացուցիչ սահմանաչափի տրամադրմամբ։

Վարկի հայտի դիտարկումն իրականացվում է վարկառուի վարկային պատմության հիման վրա՝ առանց ֆինանսական վերլուծության, ինչը հնարավորություն է տալիս էապես պարզեցնել և արագացնել ֆինանսավորման գործընթացը։ Վարկի վերաբերյալ որոշումն ընդունվում է փաստաթղթերի ամբողջական փաթեթի ներկայացումից հետո 2 ժամվա ընթացքում, իսկ վարկային միջոցների տրամադրումն իրականացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում։

«Մենք արձանագրում ենք պահանջարկի կայուն աճ «Արագ» վարկի նկատմամբ ագրարային ոլորտի ներկայացուցիչների կողմից։ Գյուղատնտեսների համար հատկապես կարևոր են որոշումների ընդունման արագությունն ու ֆինանսավորման հասանելիությունը ակտիվ սեզոնային աշխատանքների ժամանակահատվածում։ Այդ պատճառով մենք առավելագույնս պարզեցրել ենք հայտերի դիտարկման ընթացակարգը և կրճատել վարկերի տրամադրման ժամկետները։ Վարկավորման ծավալների աճը վկայում է պրոդուկտի պահանջվածության և Բանկի նկատմամբ հաճախորդների վստահության մասին։ Հետագայում մենք ևս շարունակելու ենք զարգացնել գյուղատնտեսության աջակցմանն ու ոլորտի ձեռնարկությունների համար ֆինանսական հասանելիության բարձրացմանն ուղղված լուծումները»,- մեկնաբանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։

Պրոդուկտի շրջանակում ֆինանսավորվում են անասնապահության, բուսաբուծության, ջերմոցային տնտեսության, չրերի արտադրության, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, ինչպես նաև գյուղատնտեսական ծառայությունների մատուցման ոլորտներում գործունեություն իրականացնող ձեռնարկությունները։

«Արագ» վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 14․2% (փաստացի տոկոսադրույքը՝ 20․2%-ից մինչև 22․78%)։ Վարկի գումարը 300 հազարից մինչև 20 մլն ՀՀ դրամ է, իսկ վարկավորման ժամկետը՝ 2-ից մինչև 5 տարի։

Վարկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ Բանկի ցանկացած մասնաճյուղում։ 

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել