«Եթե ընդհանուր ընդդիմությունը որոշում կայացնի, որ գնում է խորհրդարան, պետք է այս ամենին պատրաստ լինի։ Ով ընդդիմադիր է, պայքարի մեջ է, մեծ հաշվով ամեն ինչի էլ պատրաստ է»,- Սահմանադրական դատարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Լևոն Քոչարյանը։
Նա նշեց, որ «Հայաստան» դաշինքն իր քվեները հնարավորինս պահել է, բայց իրենց քվեները կարող էին լինել ավելի շատ, եթե չլինեին վախի մթնոլորտը, հարձակումները, վարչական ռեսուրսի ակնհայտ չարաշահումը։
«Ժողովուրդ, ահավոր վախի մթնոլորտ է եղել, մարդիկ վախենում էին գալ մասնակցելու մեր հավաքներին։ Թափանցիկ ծրարները ևս ազդել են ընտրության արդյունքի վրա, մարդիկ ասել են՝ շառից-փորձանքից հեռու, եթե պիտի գնայի ընդդիմությանն ընտրեի, կարող է ՔՊ-ն իմանա»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լևոն Քոչարյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ մանդատները վերցնելու հարցով դեռ որոշում չկա, բայց պայքարի տեսանկյունից մանդատները կարող են լինել օգտակար։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































