Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոմելլա Աբովյան. «Թմրամիջոցների օգտագործման ու ապօրինի շրջանառության գործընթացում առավել շատ ներգրավված են դեռահասները և երիտասարդները»

Հունիս 26,2026 21:25 Share

ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի ընդհանուր հարցերով փոխտնօրեն Ռոմելլա Աբովյանը «Արմենպրես»-ում «Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի» թեմայով հրավիրված ասուլիսում կարևորեց, որ ամբողջ աշխարհում առողջապահական համակարգի համար կա մեծ մարտահրավեր։ Եվ դա թմրամիջոցների գործածումն ու չարաշահումն է։

«Եվ, ցավոք սրտի, այս գործընթացում առավել շատ ներգրավված են դեռահասները և երիտասարդները։ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է թմրամիջոցների դեմ պայքարի մեծ գործընթաց։ 2025 թվականին հաստատվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ծրագիրը, որը բազմակողմանի և բազմոլորտ համագործակցություն է ենթադրում տարբեր շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ։ Եվ այստեղ յուրաքանչյուր նախարարություն, յուրաքանչյուր կառույց իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է բազմակողմանի միջոցառումներ։

Ծրագիրը ենթադրում է ավելի շատ առողջապահական տեսանկյունից գործողությունների իրականացում և առավել շատ միտված է դեռահասների ու երիտասարդների շրջանում թմրամիջոցների գործածման կանխարգելմանը։

Ազգային մակարդակում գործում է միջգերատեսչական հանձնաժողով, կա խորհրդի նիստ, որտեղ ներգրավված են տարբեր նախարարություններ։ Եվ նախարարությունները համախմբված իրականացնում են թե՛ իրազեկման, թե՛ ուսուցման աշխատանքներ»,- ասաց տիկին Աբովյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930