Sputnik Արմենիա – Երևանի համար քաղաքական հավակնությունները վեր են ազգային շահերից. Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի մյուս հայտարարությունները.
- Արևմուտքը Հայաստանը դիտարկում է բացառապես որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք և շահագրգռված է քաղաքական դաշտը մաքրել երկու երկրների միջև առողջ հարաբերությունները պաշտպանող բոլոր ուժերից։
- ՀՀ իշխող թիմի «այցեքարտը» հակառակորդների նկատմամբ հաշվեհարդարներն են, որոնք մոտ է իրավական ամենաթողությանը և ուղեկցվում է բիզնես ակտիվների բռնագրավմամբ, այսպես է մեկնաբանել քաղաքական գործիչը ԲՀԿ առաջնորդ Գարիկ Ծառուկյանի հետ կապված իրավիճակը։ Ընդդիմության վրա հարձակումները, ինչպես նաև վարչական ռեսուրսների զանգվածային օգտագործումը և Արևմուտքի միջամտությունը, դարձել են վերջին խորհրդարանական ընտրությունների առանձնահատկությունը։
- Մոսկվան կդատի Երևանի ղեկավարության իրական մտադրությունները՝ հիմնվելով նրա գործողությունների վրա։ Ռուսաստանն ակնկալում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կլսի Հայաստանի ընտրողների մեծամասնությանը։
- Ռուսաստանի հետ կապերի խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար։ Ընդ որում, տասնամյակներով ձևավորված կապերը ԵՄ երկրներին բացարձակապես չեն հետաքրքրում։ Արևմուտքի թելադրանքի տակ հայտնված Երևանին չափազանց դժվար կլինի ազատվել դրանից։


















































