«Միասին կարո՜ղ ենք․ սաղի մաման․․․»,- Սահմանադրական դատարանում այսօր նման բովանդակությամբ մի ձայնագրություն միացրեց «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցչից հետաքրքրվեց՝ այս ձայնագրության մասով վարույթ հարուցվե՞լ է՝ բռնաբարության հատկանիշներով։
Մինչ այդ Հովհաննես Խուդոյանը միացրել էր նաեւ Արթուր Ավանեսյանին (Կանդազին) վերաբերվող մի ձայնագրություն, որում զրուցակիցները խոսում են այն մասին, որ մարդիկ վերջինիս կողքին են կանգնել ակնկալիքով, որ հաղթանակից հետո պաշտոն ստանալու դեպքում նա իրեն սատարողներին ևս օգնելու է ու հետաքրքրվեց՝ ի՞նչ կապ ունի այդ դրվագը «ընտրակաշառքի» գործի հետ։
Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը պարզաբանեց՝ ակնհայտ է, որ այդ դրվագը վերաբերվում է նյութապես շահագրգռելուն՝ աշխատանքի ակնկալիքին։ Նաեւ ասաց, նույն զրույցում ասվում է՝ «․․․ մարդիկ զանգում՝ կոնկրետ ուզում են․․․» ու բացատրեց․ «Ակնհայտ է, որ խոսքը գումարի մասին է, գումար են ուզում»։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները նաեւ հետաքրքրվեցին՝ ի՞նչ քայլեր են արվել Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիր առաջնորդներին ոչնչացնելու մասին հայտարարությունների մասով, ՔՊ-ի կողմից խախտումների, այդ թվում նաեւ վարչական ռեսուրսի կիրառման կոնկրետ նույնականացված դեպքերի առիթով։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք՝ ՍԴ-ում ընթանում է յոթ կուսակցությունների դիմումների քննարկումը՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու, վերաքվեարկություն կազմակերպելու կամ մանդատների վերաբաշխում իրականացնելու պահանջներով։ ՍԴ-ն նաև գործի քննության հենց սկզբում մերժեց ԲՀԿ-ի միջնորդությունը՝ գործը քննել ամբողջական կազմով։ Հիշեցնենք նաև, որ ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցում գործի քննությանը։ Նման որոշում կայացրել էր ՍԴ-ն՝ կուսակցություններից մեկի դիմումի քննության արդյունքում։ Դատարանը պարզաբանեց, որ որոշումը կայացվել է Դավիթ Խաչատուրյանի դիմումի հիման վրա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































