Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստորեն, ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի կողմից արցախահայության ցեղասպանությունը և Արցախի օկուպացիան «լավ կետ ա», որին մենք հասել ենք ազգովին. Ստեփան Հասան-Ջալալյան

Հունիս 29,2026 12:16 Share

Նիկոլ Փաշինյանը խոստովանեց

2026թ. հունիսի 25-ին` Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է. «…ես ասել եմ «Արցախը Հայաստան է և վերջ»: Ես եմ տասնյակ անգամներով ասել այո՛, ես էն մարդն եմ, ով էդ ասել ա: Եվ էդ ասելու արդյունքում ա, որ մենք հասել ենք էս կետին, և սա լավ կետ ա»:

Փաստորեն, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի կողմից արցախահայության ցեղասպանությունը և Արցախի Հանրապետության օկուպացիան «լավ կետ ա», որին մենք հասել ենք ազգովին:

Մեջբերումից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար, այսինքն՝ հասկանալով իր հայտարարության հետևանքները, 2019թ. օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում, ի մասնավորի, հայտարարել է. «Արցախը Հայաստան է և վերջ, միացում»:

Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց, կամ նրա՝ իշխանությունից հեռանալուց և ազգային, պետական շահերը սպասարկելու հետագիծ, ցանկություն ու կարողություն ունեցող Հայաստանի Հանրապետության նոր վարչակազմի ձևավորումից հետո Նիկոլ Փաշինյանն անխուսափելիորեն պետք է կանգնի Հայաստանի Հանրապետության քրեական դատարանի առաջ առնվազն Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությունը կոպտորեն խախտելու միջոցով Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչելու մեղադրանքով:

Հիշյալ դատավարության ժամանակ, ի շարս բազմաթիվ ապացույցների, որպես փաստական ապացույց, պետք է քննության առարկա դառնա նաև Նիկոլ Փաշինյանի 2026թ. հունիսի 25-ի վերոնշյալ հայտարարությունն իբրև ինքնախոստովանական ցուցմունք:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930