Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Իսրայելի կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, դա ի՞նչ նշանակություն ունի մեզ համար»․ Բագրատ Էստուկյան

Հունիս 29,2026 16:01 Share

«Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար նշանակություն չունի, քանի որ Իսրայելի հակահայ կեցվածքը մեզ շատ է ցավեցրել։ Սա հայերի համար արված քայլ չէ, Իսրայելը ի նպաստ հայերի ի՞նչ քայլ պետք է անի։ Իսրայելը Ադրբեջանի դաշնակից պետություն է»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ 

Նրա խոսքով՝ Թուրքիայում լայն արձագանք չի գտել Իսրայելի կառավարության այս որոշումը, սա ձեւական քայլ է՝ ուղղված Թուրքիայի դեմ։ «Թուրքիա-Իսրայել հարաբերությունները լարված են Գազայի ցեղասպանության հետեւանքով։ Իսրայել պետությունը Գազայում ցեղասպանություն գործադրեց, այդ պատճառով հարաբերությունները լարված են»,- նշեց նա։

Բագրատ Էստուկյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության հարցը փաստորեն շահարկվում է տարբեր երկրների կողմից։ «Բայց Իսրայելի կողմից ճանաչումը ոչ մեզ ուրախություն է պատճառում, ոչ էլ՝ ուրիշներին տխրություն։ Եթե Իսրայելի կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, դա ի՞նչ նշանակություն ունի մեզ համար»,- ընդգծեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930