Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում

Հունիս 30,2026 10:08 Share

Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինը Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոյին ուղղված բանավոր հարցով անդրադարձել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորմանը և Հայաստանում ժողովրդավարության ու իրավունքի գերակայության վիճակին։

Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինը

Պատգամավորը հիշեցրել է, որ Ավետիք Չալաբյանի նախորդ քրեական հետապնդումն արդեն իսկ միջազգային մտահոգությունների առիթ էր դարձել։ Նրա գործին անդրադարձել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը և Freedom House-ը՝ բարձրաձայնելով կամայական կալանքի, քաղաքական ազատությունների սահմանափակման և արդար դատաքննության երաշխիքների վերաբերյալ լուրջ հարցեր։

Էլեն Սամինը Բելգիայի կառավարությանն ուղղել է հետևյալ առանցքային հարցադրումները.
▪️ Արդյո՞ք Բելգիան և եվրոպական կառույցները հետևում են Ավետիք Չալաբյանի գործին։
▪️ Արդյո՞ք Հայաստանի հետ պաշտոնական շփումներում բարձրացվում են քաղաքական ազատությունների, ընդդիմության իրավունքների և դատական իշխանության անկախության հարցերը։
▪️ Ինչպե՞ս է Եվրոպական միությունը համատեղում Հայաստանի հետ համագործակցության խորացումը ընդդիմության նկատմամբ իրականացվող ճնշումների վերաբերյալ միջազգային մտահոգությունների հետ։
▪️ Կշարունակի՞ արդյոք Բելգիան ԵՄ շրջանակում պաշտպանել Հայաստանում հիմնարար ազատությունները, քաղաքական բազմակարծությունն ու անկախ դատական համակարգը։

Այս հարցադրումները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հետապնդումներն ու ժողովրդավարական ինստիտուտների վիճակը միջազգային ուշադրության կենտրոնում են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930