Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի հայտարարությունները ինձ չեն ճնշում. դատավոր Չիչոյան

Հուլիս 03,2026 15:45 Share

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները դատավոր Ժորա Չիչոյանին չե՞ն ճնշում։ Այս հարցով այսօր Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանին դիմավորեցին լրագրողները։

«Չի ճնշում, որովհետև դա ընկալում եմ որպես քաղաքական հայտարարություն, ոչ թե հրահանգ, որ այդ գործով ցանկալի որոշում կայացնեմ»,- այսօր դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Ժորա Չիչոյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե երեկ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին հորդորում էր պարզել, թե դատավորներից ով ում փեսան է, և հարցին՝ «հիմա դուք ո՞ւմ փեսան եք», Չիչոյանը պատասխանեց.

«Կարևոր չէ»։

Լրագրողը ճշտեց. «Բայց ձեր հայրը դատախազ է»։ Ի պատասխան՝ Չիչոյանն արձագանքեց.

«Չեմ կարծում, որ դատախազը կարող է օգնել դատավորին, որ դատավոր դառնա»։

Լրագրողի մյուս հարցին, թե երբ Փաշինյանը որակումներ է տալիս դատական համակարգին, արդյոք չի՞ հեղինակազրկում համակարգը, Չիչոյանը պատասխանեց. «Չպետք է դատական իշխանության հեղինակության բարձր կամ ցածր լինելը կապեք այդ հայտարարությունների հետ»։

Հիշեցնենք, որ այսօր նախատեսված է դատավորների ընդհանուր ժողով, որի օրակարգում դատավորների էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի երեք անդամի ընտրությունն է։

Հիշեցնենք նաև, որ հանձնաժողովը նախկինում կազմված էր վեց դատավոր և երկու ոչ դատավոր անդամից, սակայն քաղաքացիական հասարակության պահանջով ոչ դատավոր անդամների թիվն ավելացվել է երեքով՝ կազմը դարձնելով վեց դատավոր և հինգ ոչ դատավոր անդամ։

Թափուր երեք տեղի համար առաջադրվել է յոթ թեկնածու՝ դատավոր Արմինե Թումասյանը, Վճռաբեկ դատարանի աշխատակից Մելիք Մելիքյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Անուշ Մկրտչյանը, իրավաբան Լուսինե Հակոբյանը և Արտակ Մկրտչյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031