Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՏՄ-ն կասեցրել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը

Հուլիս 06,2026 17:55 Share

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՆ հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկան ող հացաբուլկեղենի արտադրամասում (ք․Երևան, Շիրակի 1/68, «88 սուպերմարկետ») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

– արտադրական շինությունների պատերի մակերևույթներին եղել են սալիկաթափված հատվածներ, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը,

– առաստաղներին եղել են ծեփաթափված հատվածներ, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

– սննդամթերքի արտադրության գործընթացի հետ միաժամանակ արտադրական շինությունում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031