Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը լրատվամիջոցներին ասաց. «ԱԱԾ-ի դիմակավորված և զինված աշխատակիցները ոչ միայն այս դարպասի մոտ են կենտրոնացած, այլև առանձնատան հետնամուտքի մոտ տասնյակ դիմակավորված ու զինված անձինք կան»։
Տիկին Տոնոյանը տեղեկացրեց, որ խուզարկությունները «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող հիմնարկություններում ավարտվել են։ «Կապարակնքվել են շուրջ մեկ տասնյակ ընկերություններ։ Դրանք դադարեցրել են գործունեությունը, և շուրջ 7000 աշխատակիցներ այսօրվանից սկսած հարկադիր պարապուրդի են մատնված։ Բնականաբար, հասկանալի է, թե սա ինչպիսի տնտեսական տեռորի էլեմենտներ է իր մեջ պարունակում։
Քիչ առաջ ավարտվել է խուզարկությունը Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանը, որտեղ պարոն Ծառուկյանը հանդիպումներ է անցկացնում, և որտեղ գտնվում են նաև կենդանիներ, որոնք, թերևս, ունեն պահպանման լավագույն պայմանները։ Ու որքան էլ տարօրինակ և սահմռկեցուցիչ է, այդ կենդանիները քնեցվել են բնապահպանական տեսչական մարմինների ներկայացուցիչների կողմից։ Եվ այդ կենդանիներին այս պահին մասնագետները պատրաստվում են տեղափոխել այլ վայր։ Ես ցավում եմ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական վրեժխնդրությունը նմանատիպ նորանոր երանգներ է ձեռք բերում, և գնահատականը թողնում եմ մեր հանրությանը»։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































