Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնիների մի քանի արձագանք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը

Հուլիս 20,2026 12:10 Share

Չնայած Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը ներկա էին Թոմ Քրուզը, Բեյոնսեն, Ջեյ-Զին, Մեթ Դեյմոնը, Քայլի Ջենները, Դուա Լիպան, Դեւյվիդ Բեքհեմը, Սերենա Ուիլյամսը և այլ հայտնի դեմքեր, նրանց մեծ մասը մինչ այժմ սահմանափակվել է միայն լուսանկարներով կամ կարճ շնորհավորական գրառումներով և խաղի վերաբերյալ չի արել բովանդակային մեկնաբանություններ։ Առանձնացրել ենք հրապարակված որոշ արձագանքներ։

Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը և թագուհի Լետիսիան անձամբ շնորհավորեցին Իսպանիայի հավաքականին մրցանակաբաշխության ժամանակ։ Թագավորական պալատը հետագայում հրապարակեց շնորհավորական ուղերձ՝ նշելով, որ թիմը «պատմություն կերտեց»։

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը խաղից հետո X-ում շնորհակալություն հայտնեց ազգային հավաքականին՝ ընդգծելով, որ նրանք «մինչև վերջ պայքարեցին» և արժանի են հարգանքի՝ չնայած պարտությանը։

Շակիրան, որը գլխավորում էր աշխարհի առաջնության պատմության առաջին halftime show-ը, սոցիալական ցանցերում շնորհավորեց երկու հավաքականներին և շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին՝ շոուն պատմական դարձնելու համար։

Անգլիայի հավաքականի նախկին ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ուեյն Ռունին, որը BBC-ի եթերում մեկնաբանում էր աշխարհի առաջնության եզրափակիչը, կոշտ քննադատեց ընդմիջման շոուն՝ այն բնութագրելով «անորակ» («It was crap»)։ Հավելեց, որ նախընտրում է ընդմիջման ընթացքում վերլուծել ֆուտբոլը, ոչ թե դիտել մեծ շոու։ Այդ արտահայտությունը լայն տարածում գտավ սոցիալական ցանցերում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել