Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք նրան պատասխանատվության ենք ենթարկելու այդ հայտարարության համար». Իվետա Տոնոյանը՝ Վիգեն Ավետիսի պնդումների մասին

Հուլիս 21,2026 14:22 Share

«Սա բացարձակ զրպարտություն է։ Չի կարելի սուրճի բաժակ նայողի մակարդակի հայտարարություններ անել։ Վիգեն Ավետիսի՝ մտացածին, հորինված, իր վառ ու բորբոքված երևակայության արդյունքում արված հայտարարությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։ Մեր փաստաբանական թիմը զրպարտության մեղադրանքով հայցով դիմելու է դատարան։ Մենք նրան պատասխանատվության ենք ենթարկելու այդ հայտարարության համար»,- փաստմանը՝ քանդակագործ Վիգեն Ավետիսը հայտարարել էր՝ լսել է, որ Գագիկ Ծառուկյանը մի քանդակագործի գցել է առյուծի վանդակը և հարցին՝ այս հայտարարությունների առիթով դիմելո՞ւ են դատարան, Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Արդեն տեղեկացրել ենք, այսօր Գագիկ Ծառուկյանին բերել էին Քննչական կոմիտե։ Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը նշել էր՝ լրացուցիչ հարցաքննություն է տեղի ունենալու։

Անդրադառնալով Վիգեն Ավետիսին՝ Իվետա Տոնոյանը հիշեցրեց՝ երեք տարի առաջ մեծ ջերմությամբ, Գագիկ Ծառուկյանի հանդեպ ունեցած մեծ ակնածանքով նա մասնակցում էր Հիսուս Քրիստոսի արձանի մրցույթին, ներկայացրել էր նախագիծ։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ իրավիճակ է Առինջ մոլում, Իվետա Տոնոյանը պատասխանեց․ «Առինջ մոլում քննչական գործողություններ են կատարվել։ Կապարակնքվել են 10-15 տաղավարներ։ Առինջ մոլի գործունեությունը կասեցված չէ, այս պահին բնականոն շարունակվում է»։

Իվետա Տոնոյանը նաև հայտնեց՝ «Նոյ» գործարանում արդեն չորս օր է գույքագրում է իրականացվում և դեռևս հայտնի չէ, թե գույքագրումից հետո գործարանի ճակատագիրն ինչ է լինելու։

Քննչական կոմիտեի բակից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել