Հուլիսի 20-ից ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը՝ որպես հաստատության ասոցացված գործընկերներ։
Հիմք ընդունելով Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի հունիսի 11-ի առաջարկը՝ քոլեջի ղեկավար կոմիտեն հուլիսի 3-ին միաձայն հաստատել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի թեկնածությունները՝ շնորհելով քոլեջի ասոցացված գործընկերոջ կարգավիճակ։ Այնուհետև հարցը լռության ընթացակարգով ներկայացվել է Եվրոպական միության անդամ պետությունների հաստատմանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունիսի 10-11-ը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ Եվրոպական հանձնաժողովի կենտրոնակայանում, մասնակցել էր Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել էր ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանին և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային քոլեջի ասոցացված գործընկերոջ կարգավիճակ շնորհելու առաջարկը։
ՀՀ ՊՆ


















































