Լրահոս
Օրվա լրահոսը

Եղբայրներն իրենց մորը կյանքից զրկել ու թաղել էին կիսակառույց շինությունում․ Shamshyan.com

Հուլիս 23,2026 17:17 Share

Shamshyan.com. Երեկ՝ հուլիսի 22-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչության՝ վարչության պետ Արթուր Եգանյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի ծառայողները շաբաթներ շարունակ հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Արագածոտնի մարզում բացահայտել են առանձնապես ծանր հանցագործություն՝ այն է սպանություն։

Մոտ 4 ամիս է՝ ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողներն ու Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները որպես անհետ կորած որոնում էին Արագածոտնի մարզի Մելիքգյուղի բնակիչ մի կնոջ։

Շաբաթներ առաջ հարազատները դիմել էին ոստիկանության Ապարանի բաժին ու հայտնել, որ իրենց մայրը տնից դուրս է եկել և ոչ մի տեղեկություն չունեն նրա գտնվելու վայրի մասին։

Երեկ արդեն ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչությունում վստահ լինելով իրենց կողմից կատարված օպերատիվ աշխատանքին, ապա վստահ լինելով վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հավաստիությանը այցելում են Մելիքգյուղ և որոնվող կնոջ բնակության վայր են հրավիրում նաև ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողներին։

Փաստերի ճնշման տակ կասկածյալները խոստովանել են, որ իրենք են կնոջը զրկել կյանքից, ապա դին թաղել տանը կից կիսակառույց շինության ներսում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով սպանվածը 56-ամյա Ռուզաննա Մ․-ն է, իսկ կասկածյալները սպանվածի 2 որդիներն են՝ 25-ամյա Էրիկ Պ․-ն և 20-ամյա Էդիկ Պ․-ն, ովքեր քննիչի որոշմամբ ձերբակալվել են։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031