Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

«Ինքն է որոշում՝ ով պետք է նստի, որ օրը պիտի նստի»․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին

Հուլիս 24,2026 13:08 Share

«ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները խոսում են այն մասին, որ Հայաստանը վերածվել է մի մեծ համակենտրոնացման ճամբարի։ Իշխող ուժը նպատակ ունի ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին, քաղաքական գործիչներին, հասարակ մարդկանց, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն, նրանց գրեթե բոլորին պահել վախի, ահաբեկչության մեջ, անազատությունից զրկել»,-ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա ահազանգեց՝ արդեն ընդդիմադիր լինելը ՀՀ-ում քրեորեն հետապնդելի է․ «Այն, ինչ տեղի ունեցավ մասնավորապես Գագիկ Ծառուկյանի հետ, ապօրինի է՝ խոշոր գործարար, բարերար, որն այս տարիներին քայքայված տնտեսության մեջ հսկայական ներդրումներ է արել։ Անձամբ ծանոթ եմ նրա լուսահոգի հոր հետ, ես էլ գյուղատնտեսության ոլորտի մարդ եմ եղել, տեսել եմ՝ ինչ հսկայական ներդրումներ են արվել։ Մարդը որոշել է զբաղվել քաղաքականությամբ, երկար տարիներ ակտիվ ընդդիմադիր կեցվածք է ունեցել, եկել է Նիկոլի ժամանակը, ինքը որոշել է՝ ով պիտի գնա կալանքի, ով պիտի նստի։ Ոչ դատախազություն կա, ոչ քննչական մարմիններ, ասում է՝ դատախազությունն էլ եմ ես, քննչական մարմինն էլ եմ ես, ԱԱԾ-ն էլ եմ ես, ես պետք է որոշեմ՝ ով նստի, որ ժամին։ ՀՀ-ում իրավապահ համակարգ գոյություն չունի, չկա անմեղության կանխավարկած»։

Քննչական կոմիտեի բակից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031