Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

«Ի՞նչ կարիք կար դիմադրություն չցուցաբերող 70-ամյա բարերար, գործարար մարդուն այդ կերպ ձերբակալել»․ Ռուբեն Մխիթարյանը՝ Ծառուկյանի մասին

Հուլիս 24,2026 15:15 Share

«Ի՞նչ կարիք կար նման հետագիծ ունեցող մարդուն այդ ձևով ձերբակալել»,- ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննության ընթացքում Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ մանդատ ստացած «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։

Ըստ նրա՝ երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հստակ ազդակ էր տվել, որ ձերբակալելու է․ «Գագիկ Ծառուկյանի ձերբակալության կադրերն արված էին քիչ զանգվածի համար, ինչ որ մեկի անձնական քմահաճույքի համար։ Լինելով իրավաբան՝ կարող եմ կողմնակից լինել նման ձևով ձերբակալելուն։ Բայց մի քանի հանգամանք պետք է հաշվի առնել։ Անձն ինչ հանցագործության մեջ է մեղադրվում, ամենակարևորը, որ եթե անձը դիմադրություն է ցույց տալիս, հակառակ գործողություններ է անում, իրավապահների՝ այդ գործառույթը կարելի է նորմալ համարվել։ Բայց երբ տեսնում ենք՝ 70 տարեկան բարերար, գործարար մարդը նման ձևով է ձերբակալվում՝ իր տան մեջ, երբ մենակ կանգնած է, դա աբսուրդի ժանրից է։ Նորմալ չէ։ Այստեղ ոչ այդքան Ծառուկյանի հարցն է, այլ այն, որ մեր ողջ իրավապահ համակարգը լծված է մարդկանց նման ձևով ձերբակալելուն»։

Քննչական կոմիտեի բակից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031