Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հուլիս 24,2026 17:34 Share

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ի վճռով բավարարել է Դատախազության հայցապահանջը՝ վճռելով 2 ՍՊ ընկերությունների տնօրեն Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի գումար:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Վ.Ա.-ի՝ պետությանը պատճառված 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ վնասի բռնագանձման պահանջով:

Հայցապահաջի հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ 2026 թվականի մարտի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավճռով՝ Վ.Ա.-ն մեղավոր էր ճանաչվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արարքի կատարման մեջ: Մասնավորապես՝ Վ.Ա.-ն, հանդիսանալով 2 ՍՊ ընկերությունների մասնակից և գործադիր մարմնի ղեկավար՝ տնօրեն, նախնական համաձայնության գալով նշված ընկերությունների փաստացի ղեկավարումը ստանձնած անձի հետ, ունենալով Հարկային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային պարտավորությունները հաշվարկելու և կատարելու պարտավորություն, առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ հարկեր վճարելուց խուսափելու նպատակով, կեղծ տվյալներ է ներառել ՍՊ ընկերությունների ամսական եկամտային հարկի և սոցիալական վճարի, ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական, տարեկան շահութահարկի հաշվարկներում, ինչի հետևանքով խուսափել էր 584 միլիոն 864 հազար դրամ եկամտային հարկ, 553 միլիոն 825 հազար դրամ ավելացված արժեքի հարկ և 11 միլիոն 894 հազար դրամ շահութահարկ պետական բյուջե վճարելուց։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031