Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Ասրյանը հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների ու բանակային դիրքերի ավագների հետ

Հուլիս 25,2026 19:09 Share

Հուլիսի 25-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է N բանակային զորամիավորում և հանդիպել ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների ու բանակային դիրքերի ավագների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են զինվորական կարգապահության ամրապնդմանը, զինծառայողների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված առողջ հարաբերությունների ձևավորմանն ու պահպանմանը, ինչպես նաև զորամասերում բարոյահոգեբանական կայուն մթնոլորտի ապահովմանն առնչվող հարցեր։ Ընդգծվել է, որ բացասական վարքագծային դրսևորումների կանխարգելման ուղղությամբ պետք է ցուցաբերվի հետևողական և սկզբունքային մոտեցում։

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարևորել է զինվորական ծառայության ընթացքում օրենքի և կանոնադրական պահանջների խստիվ պահպանումը, ծառայակիցների արժանապատվության հանդեպ հարգալից վերաբերմունքն ու փոխադարձ պատասխանատվության բարձր մակարդակի ապահովումը։

Զինծառայողները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, ներկայացրել առաջարկներ և դիտարկումներ։

Նմանօրինակ հանդիպումներ նախատեսվում են նաև ԶՈՒ մյուս զորամիավորումներում։ Այցերը շարունակական բնույթ են ունենալու։

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031