Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն երեք հայ ըմբիշ Բաքվում մեկնարկել է հաղթանակով

Հուլիս 27,2026 13:05 Share

Բաքվում մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 17 տարեկանների առաջնությունը։ Հայաստանի հավաքականից արդեն մեկնարկային գոտեմարտերն անցկացրել ու հաղթանակ տարել են երեք ըմբիշներ։

Վահե Հովեյան

Այս տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոն Վահե Հովեյանը (80 կգ) հավասար պայքարում հաղթանակը կորզել է Վրաստանի ներկայացուցիչ Լուկա Բեգլիշվիլուց՝ 1։1 եւ հաջորդ փուլում գոտեմարտելու է մոլդովացի Վիտալի Մադյարի հետ։

Մ 17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանը 9։0 հաշվով համոզիչ հաղթանակ է տարել ուկրաինացու նկատմամբ եւ 1/8 եզրափակչում ուժերը չափելու է բելառուսցի Տիմոֆեյ Սեմյանենկայի հետ։

Գեղամ Եղիազարյան

Հաղթանակով մեկնարկած մեր երրորդ ըմբիշը Վազգեն Մնացականյանն է, որը 65 կգ-ում առավելության է հասել իրանցի Ամին Ալի Մոհամմադի նկատմամբ։

Վազգեն Մնացականյան

Վազգենի հաջորդ մրցակիցը Ղըրղըզստանի ներկայացուցիչ Ռամիլ Բերդիկուլոովն է։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել