Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետ Կոնջորյանի ծեծի դեպքով հինգ անձի մեղադրանք է առաջադրվել

Հուլիս 28,2026 12:09 Share

Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի ծեծի դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից:

Մասնավորապես մեզ փոխանցեցին, որ Քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից): Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը:

Ի դեպ՝ քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ Ավետ Կոնջորյանի նկատմամբ չկա հարուցված քրեական հետապնդում: Հիշեցնենք, որ ըստ համացանցում տարածված տեսագրության՝ Կոնջորյանի ծեծի դեպքին նախորդել են նրա կողմից հայհոյանքներ՝ ուղղված ՔՊ-ական Նաիրի Հակոբյանի ընտանիքի անդամներին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարում՝ ՔՊ-ական ավագանու անդամ, «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Նաիրի Հակոբյանն է

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031