Հայկական ամենաքննարկվող քրեական դրամայի ավարտը մեծ էկրաններին։
Հուլիսի 27-ին և 28-ին Kinodaran-ի «Սուրբը 3»-ի եզրափակիչ երկու սերիաները ցուցադրվեցին Երևանի կինոթատրոններում, և հանդիսատեսի հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ բոլոր տոմսերը սպառվեցին դեռ ցուցադրությունից օրեր առաջ։
Կարդացեք նաև
Այս հաջողությունը պատահական չէր. «Սուրբը 3»-ը դարձել է Kinodaran-ի ամենադիտված սեզոնը և սոցցանցերում ամենամեծ արձագանք ստացած նախագիծը։ Հանդիսատեսը չսպասեց առցանց թողարկմանը՝ ընտրելով ավարտը դիտել միասին, մեկ դահլիճում ապրելով նույն լարվածությունը։
Հուլիսի 27-ի ցուցադրությանը ներկա էին նաև գլխավոր դերասաններն ու ստեղծագործական խումբը, որոնք երկրպագուների հետ միասին հետևեցին պատմության ավարտին։
Եզրափակիչ սերիաները հասանելի կլինեն Kinodaran-ում հուլիսի 29-ին և 31-ին։





























































