Ամռանը միջատների խայթոցներն ավելի հաճախակի են։ Շատ դեպքերում դրանք առաջացնում են խայթոցի հատվածում կարմրություն, այտուց կամ քոր, որոնք սովորաբար անցնում են մի քանի օրվա ընթացքում։
Սակայն որոշ դեպքերում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության։
Ի՞նչ անել միջատի խայթոցի դեպքում
Լվացեք խայթոցի հատվածը օճառով և հոսող ջրով
Կարդացեք նաև
Դրեք սառը թրջոց կամ սառը կոմպրես՝ այտուցը և քորը նվազեցնելու համար
Մի քորեք խայթոցի հատվածը՝ մաշկի վնասումն ու վարակման վտանգը նվազեցնելու համար
Անհապաղ դիմեք բժշկի, եթե`
Դժվարանում եք շնչել կամ կուլ տալ
Առաջանում է դեմքի, շրթունքների, լեզվի կամ կոկորդի այտուց
Նկատվում է գլխապտույտ, թուլություն կամ գիտակցության խանգարում
Ուժեղանում է կարմրությունը, այտուցը կամ ցավը խայթոցի հատվածում
Բարձրացել է մարմնի ջերմաստիճանը կամ վատացել ընդհանուր ինքնազգացողությունը
Ինչպե՞ս պաշտպանվել միջատների խայթոցներից
Օգտագործեք միջատներին վանող միջոցներ (ռեպելենտներ)
Կրեք փակ հագուստ, հատկապես բնության գրկում գտնվելիս
Օգտագործեք հակամիջատային ցանցեր տանը և հանգստի վայրերում
Կանխեք խայթոցները։ Ճանաչեք վտանգի նշանները։ Ժամանակին դիմեք բժշկի՝
բարդություններից խուսափելու և ձեր առողջությունը պահպանելու համար:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն


















































