Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրում 42-ամյա տղամարդուն ծանր վնաս պատճառած եղբայրները կալանավորվել են

Հուլիս 30,2026 15:11 Share

Հուլիսի 15-ի գիշերը՝ ժամը 4-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր հաղորդում, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Արմավիր քաղաքի բնակիչ 42-ամյա մի տղամարդ։

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը պարզել էր, որ տղամարդը վնասվածքները ստացել է Արմավիրի Երևանյան փողոցում ծագած վիճաբանության ժամանակ։

Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, և իրավապահների հետագա միջոցառումներով ամբողջացավ հանցագործության պատկերը։

Գիշերվա ժամը 3-ին վեճ էր ծագել 42-ամյա տղամարդու և նույն՝ Երևանյան փողոցի բնակիչ 25 ու 26 տարեկան եղբայրների միջև։ Սկսվել էր ծեծկռտուք, որի ընթացքում էլ ավագ եղբայրը, իր մոտ եղած դանակով, մի քանի հարված էր հասցրել տղամարդուն՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք։

Հուլիսի 22-ին քրեական ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել եղբայրներին։ Հաջորդ օրը դատարանը նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառել կալանքը, և եղբայրները տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել