Լրահոս
Օրվա լրահոսը

«Միանշանակ պետք է տեղի ունենա Արցախի ԱԺ նախագահի և փոխնախագահի ընտրություն»․ Մետաքսե Հակոբյան

Հուլիս 30,2026 19:12 Share

«Որևէ անհաղթահարելի բան չկա, եթե կա ցանկություն։ Սկզբում խորը կասկածներ եմ ունեցել, որ ի սկզբանե չկա ցանկություն այդ գործընթացն իրականացնել։ Պատճառը նաև այս իշխանությունների կողմից ճնշումները, ահաբեկչությունն է, տարբեր մեթոդները, որ կիրառում են, որ այդ գործընթացը տեղի չունենա»,- 18 արդարների գործով դատական նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում  ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության համամասնական ցուցակով Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով այն իրավիճակին, որ չի ստացվում Արցախի ԱԺ նախագահ ընտրել։

Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ ՀՀ իշխանությունները կարևորում են, որ ամեն վատ բան, ինչ վերաբերում է Արցախին, արվի հենց արցախցիների ձեռքով․ «ԱԺ նոր նախագահի դեպքում այդ ճնշումները բազմապիսի են եղել։ Մենք մինչև օգոստոսի կեսեր ժամանակ ենք վերցրել, որ այս իրավիճակից դուրս գալու լուծումներ ներկայացնենք և քննարկման արդյունքում ընտրենք լավագույն տարբերակը և իրականացնենք այն։ Միանշանակ պետք է տեղի ունենա Արցախի ԱԺ նախագահի և փոխնախագահի ընտրություն։ Մենք հորդորել ենք, որ դնում ենք ամեն բան մի կողմ, կոնկրետ մեկ հարցի շուրջ ենք կենտրոնանում՝ ԱԺ նախագահի ընտրության, հետևաբար պետք է ամեն մեկը գիտակցի, որ հապաղողները, լռողները, այս իշխանություններին օգնողները դավաճանների նույն ցանկում են լինելու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031