Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանվել է Հայաստան տոմատի մածուկի ներմուծման ժամանակավոր արգելք

Հուլիս 31,2026 15:25 Share

ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող ապրանքատեսակների ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը /30.07.2026, N 1098-Ն

Որոշման ընդունումը պայմանավորված է տոմատի մածուկ ներմուծող և տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, ինչպես նաև լոլիկի մթերման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

Տոմատի մածուկի շուկայում ստեղծված իրավիճակը, որը պայմանավորված է ներմուծվող արտադրանքի զգալի ծավալներով և տեղական արտադրության իրացման և արտահանման դժվարություններով, հանգեցրել է լոլիկի մթերման պահանջարկի նվազմանը և շուկայի անհավասարակշռությանը՝ բացասաբար անդրադառնալով գյուղատնտեսական արտադրողների գործունեության վրա և ստեղծելով ֆորս-մաժորային իրավիճակ։

Որոշմամբ ս․թ․ օգոստոսի 3-ից 6 ամիս ժամկետով արգելք կսահմանվի Հայաստանի Հանրապետության տարածք (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներից տեղափոխման) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող (տոմատի մածուկ) ապրանքատեսակների ներմուծման վրա։

ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 30-ի №1098-Ն որոշումը՝ այստեղ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031