Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդի մեծամասնության մանդատը չունեք Տիգրանաշենը հանձնելու, Սահմանադրությունը փոխելու»․ Սաղաթելյանը՝ ՔՊ-ին և Ռուբեն Ռուբինյանին

Օգոստոս 02,2026 13:36 Share

«Պարոն Ռուբինյան, Դաշնակցությունը Ձեզ, ՔՊ-ին, Նիկոլ Փաշինյանին չի մեղադրում Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակացությունների համար, մենք ձեզ մեղադրում ենք Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները խոնարհաբար իրականացնելու համար»,-ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանի անդրանիկ նիստի ժամանակ դիմելով ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Այնուհետև շեշտեց․ «Լավ իմացեք՝ դուք մեր ժողովրդի մեծամասնության կողմից չունեք մանդատ երկիրը նոր զիջումների տանելու, անկլավների անվան տակ Տիգրանաշենը հանձնելու, չունեք մանդատ սահմանագծման և սահմանազատման անվան տակ ՀՀ-ի նոր տարածքներ հանձնելու, ժողովրդի մեծամասնության կողմից չունեք մանդատ Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն փոխելու, Անկախության հռչակագրից հրաժարվելու, հայոց ցեղասպանությունն ուրանալու համար։ Ժողովրդի մեծամասնության անունից չունեք մանդատ երկիրը նոր արկածախնդրության տանելու»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել