«Ցավոք, զրոյական կետի փորձառությունն ուրիշ բան է հուշում, թե ինչերի է հանգեցրել»,- ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանի անդրանիկ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի՝ ընդդիմադիր գործընկերների հետ զրոյական կետից շփվելու առաջարկին, այսպիսի հայտարարություն արեց։
Հետո, հիշեցնելով Ռուբեն Ռուբինյանի այն հայտարարությունները, որ ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորներին վերաբերվում է՝ իբրև հանցագործների ու ասաց․ «Սա ՀՀ ԱԺ-ն է, որտեղ մենք երդվեցինք։ Մենք ՀՀ կողմից ընտրված պատգամավորներ ենք, մարդկանց՝ իբրև հանցագործների վերաբերվում են քրեակատարողական հիմնարկներում՝ կլյուչնիկները, գիտակցեք՝ Դուք որտե՞ղ եք աշխատում։ Դուք հայտարարել եք՝ վենդետա լինելու է։ Վենդետա բառը վտանգավոր է, այն երբեք միակողմանի չի լինում, այլ անընդհատ շարունակվում»։
Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Վենդետայի թեման ուղիղ փոխկապակցվածություն ունի այն երևույթի հետ, որ ընդդիմությունը չի ընդունում ժողովրդի իշխանությունը։ 2018-ին ասացինք՝ ցանկացածն ունի հնարավորություն ուղղվելու։ Ցավոք, նախկին իշխանությունները չօգտագործեցին այդ հնարավորությունը։ Հիմա էլ հայտարարում եմ, որ վենդետա լինելու է բառիս իրավական իմաստով։ Բոլոր այն մարդիկ, որոնք կատարել են հանցագործություն, պետք է պատժվեն, քաղաքական իմաստով նույնպես վենդետա է լինելու՝ օրենքի շրջանակներում»։
Կարդացեք նաև
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































