Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբինյանի որոշմամբ՝  Վեհափառի ծառայողական մեքենայի մուտքը խորհրդարան սահմանափակվել է. Վարդևանյան

Օգոստոս 02,2026 14:52 Share

«ԱԺ անդրանիկ նիստը վարող Կնյազ Հասանովը հենց այն պատգամավորն էր, որը նախորդող ԱԺ գումարման անդրանիկ նիստերը նախագահելու շրջանակներում մշտապես ունեցել է Վեհափառ հայրապետի խոսքի ապահովման գործառույթը, իսկ այսօր հայտնեց, որ վերջինս դրա հետ որևէ առնչություն չունի, բայց կարծում եմ՝ գործ ունեցանք կիսաճշմարտության հետ»,- այսօր 9-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Վարդևանյանը:

Վարդևանյանը խայտառակություն որակեց Վեհափառ հայրապետի օրհնությունն ու բացման խոսքը խորհրդարանում հնչեցնելու իրավունքի խախտումը:

Հարցին, թե այդ դեպքում ինչու մասնակցեցիք անդրանիկ նիստին, ի պատասխան Վարդևանյանն ասաց.

«Մենք հարցը բարձրաձայնեցինք, խնդիրը ընդգծեցինք ու մի քանի փուլով: Ինչևէ, մյուս կողմից էլ նայենք այսպես, որ այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր վճռականությունը երբեք չպետք է պակասի, շատ անելիքներ կան… Եթե նկատեցիք, պարոն Հասանովի կողմից ներկայացված պարզաբանումը, կրկին իմ կարծիքով, կիսաճշմարտության շրջանակներում, ընդգծեց, որ այդ իրավունքը գոյություն ունի, կասկածի տակ չդրեց, նույնիսկ ասաց՝ ո՞վ կարող է իր դեմն առնել: Այսինքն՝ նույնիսկ կարծես քննադատական խոսք կար ՔՊ-ին ուղղված: Բայց երևի թե պարոն Հասանովը տեղյակ չէ, որ պարոն Ռուբինյանը, որպես ԱԺ նախագահի պարտականությունները կատարող, հաստատելով համապատասխան որոշումը, այնտեղ փոփոխություն է արել, ու Վեհափառ հայրապետին ուղեկցող ծառայողական մեքենայի մուտքը սահմանափակվել է: Երևի պարոն Հասանովը տեղյակ չէր դրա մասին»:

Անդրադառնալով իր թեկնածությանը՝ ասաց, որ խմբակցության քարտուղարն այդ մասին մանրամասն կտեղեկացնի։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել