«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրում է
Երբ տարիներ առաջ կարդում էի Նասիմ Նիկոլաս Թալեբի «Երբ խաղադրույքը սեփական մաշկդ է» (“Skin in the game”) ֆանտաստիկ գիրքը՝ մաշկով զգում էի, որ հեղինակը ոչ միայն մարդու էության ու հանրույթի հոգեբանության խորը գիտակ է, այլև բարձրակարգ ներքին սահմանադրություն ու անզիջում հանրային բարոյականություն ունեցող անհատ։
Եվ ահա՝ այս դիրքորոշումը։ Ամաչեցնող օրինակ՝ մեր կողքին ապրող շատ-շատերի համար, որոնք վախենում են հրապարակավ մի հատ կիսաձայն «դեմ եմ» ասել, երբ բարոյապես ուղղակի պարտավոր են։
ՀԳ. Բարձր հանրային բարոյականություն ունեցող անհատները տարբերվում են ցածր հանրային բարոյականություն ունեցողներից նրանով, որ ֆունդամենտալ իրավիճակներում գործում են ոչ թե «հաշվարկի», այլ ճշմարտության ու սկզբունքի ուժով։
Կարդացեք նաև
ՀԳ-2. Նշված գրքից կարելի էր նաև եզրակացնել, որ Թալեբի ներքին սահմանադրությունը սերում է արևելյան քրիստոնեության կենարար ավանդույթից՝ ավանդույթ, որի կրողն ենք նաև մենք՝ հայերս, ավանդույթ, որը Հայաստանի դե ֆակտո իշխանություններն ամեն կերպ փորձում են վերացնել ու այն փոխարինել «կեր-խմի, քեֆ արա՝ սաղ լավ ա» հակա-մշակույթով։


















































