Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ցանկանում եմ գործել բաց, պատասխանատու կերպով և բացառապես պաշտոնական ուղիների միջոցով». Ռուբեն Վարդանյանի կինը երկրորդ անգամ է դիմում Փաշինյանին եւ Ալիեւային

Հուլիս 31,2026 22:32 Share

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը
31 հուլիսի, 2026 թ.

Այս շաբաթ լրացավ Ռուբենին Ումբակիի քրեակատարողական համալիր տեղափոխելու 100 օրը։ Նա կալանքի տակ է 2023 թվականի սեպտեմբերից և այս ամբողջ ընթացքում ոչ մի անգամ հնարավորություն չի ունեցել անձամբ հանդիպելու իր ընտանիքի անդամներին։

Ավելի վաղ ես դիմումներ էի ուղարկել Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Բաքու կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցի նախապատրաստման կապակցությամբ։

Նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է՝ այցելել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին, նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու թույլատրելի անձնական իրերը, ինչպես նաև օգնել նրանց և ընտանիքների միջև կապի հաստատմանը։

Իմ կողմից ուղարկված դիմումների վերաբերյալ մինչ այս պահը պաշտոնական պատասխաններ չեն ստացվել։

Այդ իսկ պատճառով հուլիսի 30-ին ես երկրորդ անգամ եմ պաշտոնական նամակներ ուղարկել տիկին Սաբինա Ալիևային և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ մարդասիրական այցի գործնական կազմակերպման վերաբերյալ կոնկրետ առաջարկություններով։ Այսօր նույն հարցով կրկին հրապարակային դիմում եմ նրանց։

Տիկին Ալիևին խնդրում եմ աջակցել Ումբակիի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալների տեսակցության կազմակերպմանը, որոշակիացնել այցի հնարավոր ձևաչափը, ընտանիքների կողմից փոխանցվող ծանրոցների հանձնման կարգը, ինչպես նաև պատվիրակության անդամների անվտանգ մուտքի, գտնվելու և անխոչընդոտ ելքի պայմանները։

Մենք պատրաստ ենք քննարկել պաշտոնապես համաձայնեցված տարբեր ձևաչափեր, այդ թվում՝ ամբողջ պատվիրակության այցը, պատվիրակության սահմանափակ կազմով այցելությունը կամ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ այցի իրականացումը։

Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի, որպեսզի ընտրված ձևաչափն ապահովի անմիջական մարդասիրական շփում բատարկյալների հետ և հնարավորություն տա նրանց փոխանցելու հարազատների կողմից ուղարկված անձնական ու թույլատրելի այլ իրերը։

Հայաստանի Հանրապետության վարչապետին կրկին խնդրում եմ նշանակել այս նախաձեռնության համակարգման համար պատասխանատու անձի և ապահովել այցի նախապատրաստման համար անհրաժեշտ դիվանագիտական ու գործնական աջակցությունը։

Ես ցանկանում եմ գործել բաց, պատասխանատու կերպով և բացառապես պաշտոնական ուղիների միջոցով։

Ակնկալում եմ պաշտոնական պատասխան և գործնական համագործակցության պատրաստակամություն։

Վերոնիկա Զոնաբենդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031