Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Վարդանյանը չի կարծում, որ «դրոշամարտի» մեջ մտնելը ճիշտ ճանապարհ է

Օգոստոս 03,2026 12:47 Share

ԱԺ ընդդիմադիր պատգամավորների սեղաններից հանվել են Արցախի Հանրապետության դրոշները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Հայաստանում հիմա դրոշի դեմ պայքար է ընթանում։ Միայն մեր սեղաններից չէ, որ հանվել են, Ֆրանսիայի հրապարակից էլ է հանվել»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց նախապես չեն զգուշացրել սեղաններից դրոշները հանելու մասին։

Քրիստինե Վարդանյանը չի կարծում, որ «դրոշամարտի» մեջ մտնելը ճիշտ ճանապարհ է. «Մենք դնենք, իրենք՝ հանեն, ու անլուրջ տպավորություն ստեղծվի։ Մենք պարզապես պետք է ստեղծենք այնպիսի երկիր, որտեղ Արցախի դրոշը խնդիր չլինի։ Չենք կարող բոլոր հրապարակներում հասցնել՝ դնել։ ՀՅԴ գրասենյակում, մեր աշխատասենյակներում Արցախի դրոշը դրված է, դա մեզ համար արժեք է։ Ամոթ է, որ Հայաստանում Արցախի դրոշը, հերոսների նկարները, հերոսների անկյունները կարող են խնդիր լինել։ Չենք կարող գնալ ԵՊՀ անցումի տակ ու Ռոբերտ Աբաջյանի նկարը վերականգնենք, բայց պիտի ստեղծենք այնպիսի պետություն, որ այդպիսի նկարները խնդիր չլինեն»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31