«Ինչ-որ առումով ուրախանում եմ, որ պարոն Ռուբինյանին անընդհատ հարցնում եք՝ Թուրքիայում, որ սովորել եք, թուրքերի հետ շփվել եք և այլն, որովհետև հարցադրման և ենթատեքստում որոշակի աբսուրդ կա։ Այդ թվում ես եմ թեկնածու լինելու, հուսով եմ՝ գոնե սա դաս անելով՝ ինձ չեք ասելու՝ եղբայր Բաքվում ես ծնվել, ինչո՞ւ ես այդտեղ ծնվել, ադրբեջանցու հանդիպե՞լ ես»,-ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանի առաջին նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների կողմից Ռուբեն Ռուբինյանին ուղղված հարցերին։
ՔՊ-ական պատգամավորն ասաց՝ կասկած չունի՝ ընդհանուր ԱԺ-ի 20-30 տոկոսը միանշանակ եղել է Թուրքիայում՝ Ստամբուլում, Անկարայում, Կարսում, Իգդիրում, Անթալիայում․ «Կասկած չունեմ, որ մեր մեջ կլինեն նման մարդիկ։ Ես էլ եղել եմ։ Անթալիայում, այդ թվում՝ այլ երկրներում շփվել եմ թուրքերի ու ադրբեջանցիների հետ։ Փաստը ցույց է տալիս, որ երբ նման պաթոսային օրակարգով են գալիս ԱԺ, ՀՀ քաղաքացիների մոտ այդ օրակարգը չի ընկալվում ու չի աշխատում»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































