«Ժողովուրդ, սուս մնացեք, դուք օր ցերեկով 60 հազար քաղաքացու ձայն գողացել եք։ Դուք մանդատագողեր եք, փորձեք առերեսվել այդ իրականության հետ։ Դուք այլևս ժողովրդավարության հետ կապ չունեք։ Ժողովրդավարության հետ կապ ունեք այնքանով, որքանով ընդդիմադիրների վրա հարձակվող կարմիր բերետավորները կապ ունեն դիվանագիտական արվեստի հետ»,- դիմելով ՔՊ-ին՝ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Խոսելով Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործընթացների մասին՝ Ագնեսա Խամոյանն ասաց․ «Միայն մանդատները գողանալով չեք բավարարվել։ Հիմա էդ մարդուն ունեզրկում եք։ Երբեք Գագիկ Ծառուկյանի քաղաքական ճաշակը չեմ կիսել, բայց այդ մարդու ձայները, մանդատները, գողացել են, հիմա էլ ոտնձգություն եք իրականացնում իր ունեցվածքի նկատմամբ։ Այդ մարդը Արարատ անունով ինչ ունի, հիմա վերցնում են։ Վստահ եմ անգամ, որ ունեցվածքը չի հարցը, այլ ցուցանակները։ Երևի ցուցանակները հանելն է։ Կամ Մուլտի Վելնեսը, պարզում է, իրական Հայաստանում, ինչպես այս իշխանությունն է պնդում, երբ ցուցանակները փոխում ես, դառնում է օրինական, որովհետև այս իշխանությունները խլել են և իրենց ցուցանակն են դրել»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































