Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե 50 տոկոսից ավելին հայ հասարակության Ձեզ չի ընտրել, դուք իշխանություն եք ձևավորել ձայների փոշիացման միջոցով»․ Արամ Վարդևանյանը ՔՊ-ին ռեբուս առաջարկեց

Օգոստոս 02,2026 16:17 Share

«Ռուբեն Ռուբինյանը նշեց՝ հայ հասարակության կատարած ընտրության հետ պետք է հաշտվել։ Հետաքրքիր է՝ ՔՊ-ն հաշտվե՞լ է այդ ընտրության հետ, ընդունե՞լ է ժողովրդի ընտրությունը։ Եկեք միասին մի ռեբուս լուծենք՝ 49-ը մեծ է՞ 50-ից, եթե այո, եկեք՝ հաշտվենք։ Եթե 50 տոկոսից ավելին հայ հասարակության Ձեզ չի ընտրել, դուք իշխանություն եք ձևավորել ձայների փոշիացման միջոցով»,-ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանի առաջին նիստի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նաև նշեց, որ ՔՊ-ականները մի կոնֆլիկտի մեջ էլ են մտնում․ «Ձայների փոշիացման համակարգը ԸՕ-ով է նախատեսված։ Եթե շարունակում եք ՀՀԿ-ի բոլոր գործընթացները քննադատել՝ հաշվի առեք՝ ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, ՀՀԿ-ի ժամանակ ընդունված ԸՕ-ն է։ Սա էլ մյուս ռեբուսն է ձեզ համար»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարն՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31