Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ստացավ Երևանը ավինյանական այս «բարեփոխումից» հետո. բարակ, թույլ զարգացած տնկիներ, որոնք այսօր չեն տալիս ո՛չ ստվեր, ո՛չ զովություն, ո՛չ էլ նախկին ծառերի էկոհամակարգային ծառայությունների չնչին մասը. Քրիստինա Վարդանյան

Օգոստոս 05,2026 15:35 Share

ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Մոսկովյանում անցավ երեք տարի։

Ի՞նչ ստացավ Երևանը ավինյանական այս «բարեփոխումից» հետո։

Հասուն ծառերի շարունակական սաղարթի փոխարեն՝ բարակ, թույլ զարգացած տնկիներ, որոնք այսօր չեն տալիս ո՛չ ստվեր, ո՛չ զովություն, ո՛չ էլ նախկին ծառերի էկոհամակարգային ծառայությունների չնչին մասը։ Նայում ես սպանդին նախորդող ոսկե աշնան նկարին ու զարմանում ո՞նց կարող էր մարդը նման բան անել…

Մոսկովյան փողոցը կորցրեց իր կանաչ միջանցքը, իսկ բացված մայթերն ու ասֆալտը դարձան արևի տակ գերտաքացող մակերեսներ։ Փողոցը զրկվեց բնական ստվերից, խոնավության պահպանումից, փոշու ու աղմուկի մեղմացումից և մարդու համար հարմար միկրոկլիմայից։

Եվ այս ամենի համար յուրաքանչյուր տնկիի դիմաց վճարվել է ավելի քան 70 հազար դրամ։ Ո՞վ է պատասխան տալու։ Երեք տարի առաջ մեր դեմ պայքարողները գո՞հ են արդյունքից, կարողանո՞ւմ են կանգնել Թամանյանի արձանի դիմաց և հիանալ Կասկադով։ Նույնիսկ բանականություն չկա ընդունել սխալը և ուղղել այն, չէ՞ որ տարիներ շարունակ բնակչությանն եք վնասում։ Կանգ առեք, փոխեք այս բույսերը և վերադարձրեք հացենիներն իրենց արժանի տեղը։ Սրանք էլ տեղափոխեք պուրակներ, որքան շուտ, այդքան լավ։

Սա բարեփոխում չէ, այլ հասուն քաղաքային էկոհամակարգի ոչնչացում է՝ այն պատրանքով, թե թանկարժեք մի քանի տնկին կարող են փոխարինել տասնամյակներով ձևավորված սաղարթին։

Սին հույսեր են…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31