Լրահոս
Օրվա լրահոսը

Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն

Օգոստոս 05,2026 17:27 Share

Տավուշի մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 43 միլիոն 311 հազար դրամ:

Մասնավորապես՝ դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքին է վերադարձվել նույն համայնքի Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող՝ 31.9 քմ և 9.2 քմ մակերեսով անշարժ գույքերը: Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին է վերադարձվել նույն համայնքի Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքի տարածքը՝ 365.9 քմ մակերեսով:

Տավուշի մարզի դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 11 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 6 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 7 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 1 մեղադրական դատավճիռ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31